Բորշը հերթական անգամ սարքում է Նիկոլը, ազգովին կուտենք մենք

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Պատկերացնո՞ւմ եք Պուտինն էլ Փաշինյանի նման փորձագիտական ու արտախորհրդարանական հանդիպումների հիման վրա կարծիք կազմի պաշտոնական Երեւանի քայլերի վերաբերյալ։

Հանրային եթերի մեծ մասը բացահայտ մեղադրում կամ «քրֆում» են մեր դաշնակցին։

Եթե Նիկոլի տրամաբանությամբ շարժվենք, դա պաշտոնական կարծիք է։

Նման դաշնակցին ո՞վ կօժանդակի։

Սա դաշնակցի՞ պահվածք է, թե՞՝ թշնամու։

Բորշը հերթական անգամ սարքում է Նիկոլը, ազգովին կուտենք մենք։

Բայց այս անգամ եթե մարսեցինք, ուրեմն Աստված ողորմած է անխելքներիս հանդեպ, դեռ…»։