Այսօր Արցախից տեղափոխված փոքրիկներից մեկը բուժման համար մեկնելու է Գերմանիա

Միջանցքի՝ փակ լինելու հետևանքով՝  երեք հիվանդ՝ «Վիճակ հիպոֆիզի մակրո-ադենոմայի հեռացումից հետո, ակրո-մեգալիա, դիֆուզ խպիպ», «Վիճակ լյարդի փոխպատվաստումից և քիմիոթերապիայից հետո» և «Վահանաձև գեղձի պապիլյար կարցինոմա» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում էին Հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկների հսկողության տակ՝ չունենալով հայաստանյան բուժհիմնարկներ տեղափոխվելու հնարավորություն:

Արցախի ԱՆ-ից հայտնում են, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ նրանք այսօր տեղափոխվել են Հայաստանի տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Ծնողներից մեկը պատմեց, որ երեխայի մոտ ուռուցք է հայտնաբերվել, Երևանում բուժում է ստացել, հետո մեկնել Գերմանիա բուժման, հիմա նորից մեկնում են Գերմանիա. «Առանց Կարմիր խաչի չենք կարող դուրս գալ այստեղից»: