Ինչպես և ենթադրվում էր՝ թշնամին կանգ չի առնելու

Թշնամին Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գիծը շարքից հանել է, որի հետևանքով Արցախի էներգոհամակարգը հայտնվել է ծանր վիճակում։

Ինչպես և ենթադրվում էր՝ թշնամին կանգ չի առնելու և առնվազն շարունակելու է այսօրինակ մարտական գործողությունները։

Բերձորը հանձնելուց հետո Ադրբեջանը էլ ավելի է մեծացրել կարևոր ենթակառուցվածքների նկատմամբ իր վերահսկողությունը, և այս համատեքստում պետք է պատրաստ լինել նաև կապի և հեռահաղորդակցության խափանումներին։

Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան էջից