ՀԱՊԿ շտաբը ստացել է ՀՀ ՊՆ-ի տեղեկությունը զորավարժությունների աննպատակահարմարության մասին

ՀԱՊԿ Միավորված շտաբն ստացել է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկությունը 2023թ. ՀԱՊԿ խաղաղարար ուժերի զորավարժությունների աննպատակահարմարության մասին, մշակվում է  այլ պետությունների տարածքում զորավարժությունների անցկացման հնարավորությունը, տեղեկացրել է շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը։

«ՀԱՊԿ Միավորված շտաբը ստացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տեղեկությունը 2023թ. Հայաստանի տարածքում ՀԱՊԿ Խաղաղարար ուժերի զորավարժությունների անցկացման աննպատակահարմարության մասին։ ՀԱՊԿ Միավորված շտաբում ներկայում մշակվում են այդ զորավարժությունները ՀԱՊԿ այլ անդամ պետության տարածքում անցկացնելու հնարավորությունների և 2023թ. ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի կառավարման մարմինների պատրաստման և ուժերի ու միջոցների ձևավորման համատեղ պատրաստման պլանի ճշտման առաջարկները»,- լրագրողներին ասել է Շչեգրիկովիչը։