Արցախի հանրային հեռուստատեսության տարհանման մասին տեքստով փաստաթուղթը կեղծիք է

2023թ. հուվարի 9-ից սոցցանցերում տարածվում է Արցախի հանրային հեռուստատեսության պաշտոնական բլանկի նմանությամբ փաստաթուղթ՝ հեռուստատեսության տարհանման մասին տեքստով: Արցախի հանրային հեռուստատեսության տեղեկացմամբ, դա կեղծիք է՝ ավելի վաղ ԱՀ այլ գերատեսչությունների և կազմակերպությունների անունից տարածած կեղծ փաստաթղթերի օրինակով: Արցախի Հանրային հեռուստառադիոընկերությունը շարունակում է իր բնականոն աշխատանքը: Դեռ ավելին,  շրջափակումից ի վեր հեռուստատեսությունը աշխատում է ավելի խիստ ռեժմով՝ նպատակ ունենալով շրջափակման հետևանքով ծագած խնդիրներն ավելի օպերատիվ վեր հանել և դրանց լուծմանն ուղղված քայլերի մասին ավելի օպերատիվ իրազեկել բնակչությանը: