Պատմաբանները Հեյդարի հրամանը կատարելով ոչ թե ծառայել են սեփական հայրենիքին, այլ հակառակը․ իրանագետ

1999թ. Հեյդար Ալիևը հրահանգել էր իր երկրի պատմաբաններին գրել պատմությունն այնպես, որ Հայաստանը ներկայացվի որպես Ադրբեջանի մաս (այս թեմայով նախկին գրառումներիցս մեկը կդնեմ մեկնաբանություններում)։

Ադրբեջանի պատմաբան կոչեցյալները սկսում են գրել գրքեր՝ կատարելու համար Հեյդար Ալիևի հրամանը։

2022թ. դեկտեմբերին արդեն Հեյդարի որդին՝ Իլհամ Ալիևը հայտարարում է, որ Հայաստանի տարածքները, ներառյալ Երևանը, Ադրբեջանինն էին, բայց 1918թ. Ադրբեջանի առաջին հանրապետության ղեկավարները դրանք զիջել են հայերին։

Եթե զիջել են հայերին, պետք է արարքներին տալ գնահատական։ Ու տրվում է գնահատական. դավաճանություն, հանցագործություն։

Այսինքն, 2022թ. դեկտեմբերի 24–ին Ալիևը Ռասուլզադեին ու առաջին հանրապետության բոլոր քաղաքական այրերին անվանում է դավաճան ու հանցագործ։ ))

Հայտարարությունից հետո պատմաբան կոչեցյալները նայում են իրար երես ու հասկանում, որ Հեյդարի հրամանը կատարելով՝ ոչ թե ծառայել են սեփական հայրենիքին, այլ հակառակը, դավաճանել են առաջին հանրապետության բոլոր գործիչներին ու սեփական պատմությանը։

Իլհամի հայտարարությանը արձագանքելու համարձակություն ունեցել է պատմության զեղծարարներից միայն մեկը, այն էլ լղոզված, կիսատ–պռատ մի տեքստով։

 

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից