ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քիսինջերը նշել է Ուկրաինայի և Ռուսաստանի հակամարտությունը դադարեցնելու միակ միջոցը

Ուկրաինայի չեզոք կարգավիճակը թույլ կտա ավարտել հակամարտությունը Ռուսաստանի հետ, իր նոր գրքում գրել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը: Ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, նախկին դիվանագետի կարծիքով, հենց ՆԱՏՕ-ից դուրս Ուկրաինայի գտնվելը թույլ կտա լուծել իրավիճակը:

«Եթե Ուկրաինան անդամակցի դաշինքին, ապա դաշինքի սահմանը կլինի Մոսկվայից 500 կմ հեռավորության վրա, ինչը Ռուսաստանին կզրկի ռազմավարական խորությունից, որին նա միշտ իրավամբ ապավինել է»,- կարծում է նա:

Ինչպես նշել է Քիսինջերը, Ռուսաստանը միշտ առաջատար դեր կխաղա աշխարհում, իսկ «նրա պատմությունն ու ընդարձակությունը կարդարացնեն իր անվտանգության մասին հոգածությունը»:

«ՌԻԱ Նովոստի»-ն հիշեցնում է, որ 2021-ի վերջին Ռուսաստանը հրապարակել է անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ պայմանագրի և ՆԱՏՕ-ի հետ  համաձայնագրի նախագծերը։ Մոսկվան պահանջում էր դեպի արևելք դաշինքի հետագա ընդլայնումից, դաշինքին Ուկրաինայի միանալուց և հետխորհրդային երկրներում ռազմաբազաներ ստեղծելուց հրաժարվելու իրավական երաշխիքներ։ Առաջարկները նաև դրույթ էին պարունակում Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի հարվածային սպառազինությունների չտեղակայման և Արևելյան Եվրոպայում դաշինքի ուժերը 1997-ի  դիրքեր հետ քաշելու մասին։