Ստի և կեղծիքի հերթական բալագան-ասուլիսին մասնակցելո՞ւ են անկախ և ընդդիմադիր լրատվամիջոցները․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան, հրապարակախոս Ավետիք Իշխանյանը գրում է.

«ՍՏԻ ՏՈՊՐԱԿԸ

Վաղը, հունվարի 10-ին տեղի կունենա դավաճան-բռնապետիկի մամլո ասուլիսը։ Եվ ի՞նչ եք սպասում այդ ասուլիսից, հարգելի և անհարգելի լրագրողներ։ Իշխանամերձ, անհարգելի լրագրողների համար տոն է։ Նրանք արդեն դավաճանի քիմքին հաճելի հարցեր են պատրաստել, կապված ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի, խաղաղապահների, կուռուպցիայի, նախկինների և իհարկե՝ խաղաղության մասին։

Ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե այդ ստի և կեղծիքի հերթական բալագան-ասուլիսին մասնակցելո՞ւ են անկախ և ընդդիմադիր լրատվամիջոցները։

Համոզված եմ, ձեր հարցերը եթե նույնիսկ հնչեցվեն, ապա պատասխանները լինելու են ոչ առարկայական, երբեմն վիրավորական։ Բռնապետիկ-դավաճանն իր սովորության համաձայն ֆռռցնելու է բոլորիդ, հերթական անգամ բացելու է իր հոգու և սրտի ստի տոպրակը։

Մի խոսքով, եթե ես լինեի որևէ լրատվամիջոցի խմբագիր 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո, կբոյկոտեի դավաճանի ցանկացած ասուլիս»։