Միասնական քննությունների առաջին փուլի օրերը և քննական կենտրոնները հայտնի են

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունների օրերը: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ը:

Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.

15.01.2023 թ. – «Քիմիա»,  «Ռուսաց լեզու»

22.01.2023 թ.  – «Օտար լեզուներ»

29.01.2023 թ. – «Հայոց լեզու և հայ գրականություն»

04.02.2023 թ. – «Մաթեմատիկա»

05.02.2023 թ. – «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»

12.02.2023 թ. – «Հայոց պատմություն»,  «Ֆիզիկա»

Հաստատված է նաև 2023 թվականի միասնական քննությունների քննական կենտրոնների ցանկը. գործելու է 29 կենտրոն Երևանում և մարզերում:

Նշենք, որ, ըստ գործող կարգի, այս փուլում դիմորդները չեն կատարում բուհի և մասնագիտության հայտագրում: Հայտագրման փուլը կմեկնարկի ապրիլից: