2023-ի Հայաստանի գլխավոր մարտահրավերը Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով անձն է. Ստեփան Դանիելյան

«2023-ի Հայաստանի գլխավոր մարտահրավերը Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով անձն է, ով երկրի գոյության հիմնական վտանգն է,- Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:- Արդյոք Հայաստանի քաղաքական տարրը 2023-ին կկարողանա գտնել այնպիսի կազմակերպման ձեւ, որը թույլ կտա հաղթահարել այդ տարի էգոիստական ու դեստրուկտիվ հակումները, վստահություն ներշնչել ժողովրդի մոտ ու ձերբազատվել այդ էկզիստենցիալ Վտանգից։ Սա է եկող տարվա գլխավոր խնդիրը»,- գրել է քաղաքագետը։