Փաշինյանը գալիք տոների առիթով շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գալիք տոների առիթով շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։

Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Ձերդ Գերազանցություն, Սրտանց շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Ուկրաինայի բարեկամ ժողովրդին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։

Լիահույս եմ, որ գալիք տարում խաղաղություն և համերաշխություն կտիրի աշխարհում, և կայունության պայմաններում մեզ կհաջողվի համատեղ քայլերի շնորհիվ նոր թափ հաղորդել փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-ուկրաինական միջպետական հարաբերությունների հետագա զարգացմանը՝ ի բարօրություն Հայաստանի և Ուկրաինայի ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ, Ձեր ընտանիքին և մերձավորներին քաջառողջություն և հաջողություն, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և կայունություն»։