«Զվարթնոց» օդանավակայանում սպասարկված ուղևորների թիվը գերազանցել է 3,5 միլիոնը

Դեկտեմբերի 29-ի դրությամբ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սպասարկված ուղևորների թիվը գերազանցել է 3,5 միլիոնը, ինչի կապակցությամբ Մոսկվա-Երևան չվերթի ուղևորներին մատուցվեց անակնկալ:

Տոկոսային հարաբերությամբ այն շուրջ 20 տոկոսով գերազանցում է 2019թ. գրանցած ցուցանիշը, երբ սպասարկված ուղևորների թիվը հատել էր 3 միլիոնը: