Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  ֆինանսների նախարարի երկու նոր տեղակալների է նշանակել։ Փաստաթուղթը  հրապարակվել է կառավարության e-gov.am հարթակում։

Ըստ փաստաթղթերի` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալներ են նշանակվել «Գերմանիայի միջազգային համագործակցության» ընկերության ներկայացուցիչ Վահան Սիրունյանն ու նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Էդուարդ Հակոբյանը։