Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցությունը չպետք է խախտի ուժերի հավասարակշռությունը Անդրկովկասում

Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցությունը չպետք է խախտի ուժերի հավասարակշռությունը Անդրկովկասում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Բոլոր երկրներն իրավունք ունեն զարգացնել ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը այլ պետությունների հետ, բայց դա չպետք է ուղղված լինի երրորդ երկրների դեմ»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Մոսկվան այդ մասին պարբերաբար հայտնում է տարածաշրջանի գործընկերներին։

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ նպատակ ունեն մինչև 2025 թվականին Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի զինված ուժերի մակարդակին հասցնել։