Ձերբակալվել է ՔՊ-ական Գուրգեն Արսենյանի որդին

Դեկտեմբերի 27-ին սառը զենք կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության կենտրոնական բաժին է տեղափոխվել Երևանի բնակիչ 27-ամյա Գուրգեն Արսենյանը։

Այս մասին գրել էր Shamshyan.com կայքը։ Ըստ կայքի տեղեկությունների՝ Արսենյանն Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին է։  Տեղեկությունը հաստատել է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության աշխատակիցը։