Բարի եղեք փաստերով ներկայացնել․ Զախարովան՝ ՀՀ-ին միութենական պետությանը միանալու պարտադրանքի մասին

Եթե մարդիկ նման հայտարարություններ են անում՝ փաստեր չներկայացնելով, եւ ընդ որում՝ կոնկրետ նշում են երկիրը, եւ ոչ թե որպես միտման մասին խոսում՝ անմիջականորեն հավակնություններ ներկայացնելով երկրին, ապա բարի եղեք փաստերով ներկայացնել դրանք։ Չէ՞ որ դրանք փաստեր են, որոնք իբր վկայակոչվում են, որ դրանք եղել են, դե, ուրեմն ցույց տվեք, պատմեք։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, թե ՌԴ-ն հարկադրում է Հայաստանին միջանցք տրամադրել Ադրբեջանին, միանալ միութենական պետությանը։