Արևմուտքի հետ հարաբերություններում նախկին մոտեցումներն այլևս չեն աշխատում, ասել է Լավրովը

Ռուսաստանի և արևմտյան երկրների համատեղ աշխատանքի հին մոտեցումներն այլևս չեն գործում։ Երբ Մոսկվայի և Արևմուտքի հարաբերությունները վերսկսվեն, դրանք կկառուցվեն նոր սկզբունքներով։ Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Դասերից մեկն այն է, որ եթե երբևէ վերադառնանք համատեղ աշխատանքին, ապա դա պետք է արվի նոր հիմքով, քանի որ հին մոտեցումներն այլևս չեն գործում»,- ասել է նա «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև նշել է, որ 2022 թվականին Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործունեության արդյունավետությունը հասցվել է զրոյի։ Նախարարի խոսքով՝ արևմտյան երկրները սկսել են կազմակերպությունն օգտագործել այլ նպատակներով։ Միաժամանակ նա ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ այս տարի կազմակերպության ներկայիս նախագահը Լեհաստանն է, որի հակառուսական տրամադրությունները թույլ չեն տալիս ԵԱՀԿ-ի շրջանակներում աշխատելով՝ արդյունքի հասնել։