Արևմուտքի ու Նիկոլի սիրախաղը Ալիևի հետ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Ազգային անվտանգություն» կուակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն է։

Անդրադառնալով 8 օր շարունակ Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի փակմանը՝ Գառնիկ Իսագուլյանը շեշտեց․«Ժամանակին երբ մենք ասում էինք՝ ցանկացած ամենափոքրիկ զիջումը տանելու է Ադրբեջանի կողմից ախորժակի մեծացման, շատերը սրան վերաբերվում էին քամահրանքով, շատերն ասում էին՝ չէ, եկեք երկու շրջան զիջենք, հինգ շրջան զիջենք և այլն։ Գուցե, երբ որ ունեինք ինչ-որ միջազգային աջակցություն, լուրջ երաշխիքներ, կար փաթեթային լուծում, կարելի էր սա իրականացնել, եթե մենք գնայինք փուլային տարբերակով՝ ցանկացած պահի, ցանկացած բան կարող էր շեղվել։ Պատերազմ, պատերազմում պարտություն, պարտության հիմնական պատճառը Նիկոլն է ու իր ոհմակը, սրա մասին պետք է հստակ ձևակերպումներ անել և այդ ոհմակի խնդիրը հենց դա էր՝ գալ, հասցնել պարտության, գուցե նրանց ինչ-որ բան խոստացել էին։ Ես միշտ ասել եմ՝ թուրքը շատ ավելի լավն է, քան թուրքացածը, որովհետև նա ուզում է ապացուցել, որ նա ավելի լավ թուրք է, քան հենց անձամբ թուրքը»։

Մանրամասները՝ տեսանյութում