ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը պետք է փաստահավաք առաքելություն ուղարկի Լաչինի միջանցք․ ՀՀ ՄԻՊ

Հայաստանի ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը իր թվիթերյան էջում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին կոչ է արել է փաստահավաք առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք:

«ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը պետք է փաստահավաք առաքելություն ուղարկի Լաչինի միջանցք, որն արդեն 17-րդ օրն է՝ արգելափակված է։ Սա թեմայի վերաբերյալ հստակ պատկերացում ունենալու միակ միջոցն է: Եվ այո, հենց այն փաստը, որ միայն ԿԽՄԿ տարբերանշանով մեքենաներ են մտնում և դուրս գալիս, վկայում է, որ շրջափակումը շարունակվում է»,- գրել է ՀՀ ՄԻՊ-ը։

Արդեն 16 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Ստեփանակերտ-Գորիս-Երևան միջպետական մայրուղու Շուշի-Քարին տակ խաչմերուկը՝ Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։