Մոսկվան զգուշացրել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի տարածքով թվային զենքի բաշխման հետևանքների մասին

Հյուսիսատլանտյան դաշինքը, փաստորեն, անվերահսկելի կերպով թվային զենք է բաժանում Ուկրաինայի տարածքով, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով ողջ աշխարհի համար։ Այս մասին չորեքշաբթի՝ դեկտեմբերի 28-ին, հայտարարել է փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը։

«Անհրաժեշտ է հստակ հասկանալ՝ Ուկրաինայի կողմից տեղեկատվական տարածքում բխող սպառնալիքները համընդհանուր բնույթ են կրում»,- «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում նշել է դիվանագետը։

Սիրոմոլոտովը բացատրեց, որ այսօր տեսադաշտում է Ռուսաստանը, իսկ վաղը այս տեղում կարող է հայտնվել ցանկացած այլ «Վաշինգտոնի համար անընդունելի պետությունը»։

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 27-ին, Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Դմիտրի Բելիկը հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտությունը դուրս է եկել մեկ երկրի սահմաններից։ Ուկրաինան Արևմուտքի կողմից օգտագործվում է որպես Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների ցատկահարթակ։

Նույն օրը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն ցանկանում են հաղթանակ «ռազմադաշտում»՝ Ռուսաստանը կործանելու համար։