Փարիզում մի խումբ հայեր ակցիա են իրականացրել՝ ի պաշտպանություն Արցախի

Փարիզում, Էյֆելյան աշտարակի դիմաց՝ հաջակցություն արցախցի բնակչության հայերը ակցիա են իրականացրել։ Նրանք տարածել են հաղորդագրություն և լուսանկարներ:

Այս ցույցի նպատակն էր ուշադրություն հրավիրել Ադրբեջանի անօրինական շրջափակման հետևանքով մարդկային վնասների վրա, որոնք արգելում են ցամաքային կապը Հայաստանի հետ և դատապարտում Արցախում ապագա հումանիտար աղետը:

Վանկարկում էին տարբեր կարգախոսներ՝ ներկայացնելով կործանարար Ալիև-Էրդողան ասոցիացիան, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ադրբեջանամետ կեցվածքը, վտանգը Արցախի ժողովրդի և երեխաների համար։