Լավրովը հայտարարել է Ռուսաստանը ոչնչացնելու ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ցանկության մասին

ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն ցանկանում են հաղթել «ռազմի դաշտում», որպեսզի կործանեն Ռուսաստանը: Այս մասին երեքշաբթի՝ դեկտեմբերի 27-ին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նա նշել է, որ հավաքական Արևմուտքի երկրների և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գործողությունները հաստատում են ուկրաինական ճգնաժամի գլոբալ բնույթը։

«Այլևս ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների ռազմավարական նպատակը Ռուսաստանին մարտի դաշտում հաղթելն է՝ որպես մեր երկրի էական թուլացման կամ նույնիսկ կործանման մեխանիզմ»,- ասել է Լավրովը։

Նախարարի խոսքով՝ այս նպատակին հասնելու համար հակառակորդները պատրաստ են շատ բանի։

Լավրովը նշել է, որ ԱՄՆ-ը փորձում է հակամարտությունից առավելագույն օգուտ քաղել տնտեսական և ռազմամարտավարական առումներով։ Բացի այդ, Միացյալ Նահանգները փորձում է խաթարել Ռուսաստանի և Եվրոպայի ավանդական կապերը և «ավելի հպատակեցնել եվրոպական արբանյակներին»:

Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ Կիևի ռեժիմը փորձում է հասնել ճակատագրական բախման Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև՝ դաշինքի անդամ երկրներին ներքաշելով Ուկրաինայի հակամարտության մեջ։