Փաշինյանը և ԱՊՀ երկրների նախագահներն ստացել են ԱՊՀ խորհրդանիշով մատանիներ

Սանկտ Պետերբուրգում ընթացող ոչ պաշտոնական նախաամանորյա գագաթնաժողովում ԱՊՀ երկրների ղեկավարներն առանց նվերի չեն մնացել: Նրանք բոլորը ստացել են ԱՊՀ խորհրդանիշով մատանիներ։

Հիշեցնենք, Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 26-27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ տեղի է ունենում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը։ Դրան մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի, Ադրբեջանի, Ղազախստանի,   Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի նախագահները:

Ի դեպ, լրագրողները ֆիկսել են, որ Ալեքսանդր Լուկաշենկոն ներկայացել է մատանին ձեռքին: