Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, շարունակում է փակ մնալ․ ԱՀ ՆԳՆ

Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, շարունակում է փակ մնալ: Այս մասին ասաց Արցախի ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

Արդեն 14 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Ստեփանակերտ-Գորիս-Երևան միջպետական մայրուղու Շուշի-Քարին տակ խաչմերուկը՝ Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։