Արայիկ Հարությունյանն Արցախի պահեստազորի սպաների միության անդամների հետ քննարկել է շրջափակման հարցը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 26-ին ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ մի խումբ անդամների` կազմակերպության նախագահ Կարմեն Ասլանյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով երկրում ստեղծված ռազմաքաղաքական ու հումանիտար իրավիճակը, դրա հանգուցալուծմանն ուղղված քայլերն ու հետագա անելիքները:

Հանդիպման վերջում երկրի ղեկավարը պատասխանել է նաև ներկաներին հուզող հարցերին: