Մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է դիմավորում բարձրաստիճան հյուրերին։

Նշենք, որ Սանկտ Պետերբուրգ էին ժամեր առաջ ժամանել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։