Հայաստանում և Արցախում կան ազգային ուժեր, որոնք խառնելու են Նիկոլի և Ալիևի ծրագրերը

Չկա Արցախի խնդիր, Նախիջևանի խնդիր, կա Հայկական հարց: Պարտված իշխանությունը փորձում է մեր ժողովրդին համոզել, որ մենք թույլ ենք և պարտված։ Հայկական անտեսլական և անբովանդակ դիվանագիտության արդյունքում Արցախը 14 օր շրջափակման մեջ է: Սակայն ինչքան էլ ՀՀ վարչապետի տիկինը հայտարարի, թե Արցախում ստիպում են երեխաներին մասնակցել ակցիաների, երեկվա Ստեփանակերտի հանրահավաքը ևս մեկ անգամ ցույց տվեց Հայաստանի իշխանություններին, որ Արցախը պայքարելու է իր անկախության համար։ Արցախը Ադրբեջանին «հանգիստ» միացման հույս չկա՛: Արցախը հանձնելու գնով Ադրբեջանից խաղաղություն մուրալ չի՛ լինի: Հայաստանում և Արցախում կան ազգային ուժեր, որոնք խառնելու են Նիկոլի և Ալիևի ծրագրերը:

Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից