2022 թվականին ԱՄՆ բնակչությունն ավելացել է 1,2 միլիոնով

2022 թվականին ԱՄՆ բնակչությունն ավելացել է 1,2 միլիոնով ներգաղթի շնորհիվ։ Այլ երկրներից Միացյալ Նահանգներ մուտք գործած նոր բնակիչների թիվը՝ հանած մեկնածների թիվը, կազմել է ավելի քան 1 միլիոն մարդ: Դա 168 տոկոսով ավելի է, քան նախորդ տարի, երբ ներգաղթի հաշվին բնակչության աճը կազմել է 376 029 մարդ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Բնակչության բնական աճի շնորհիվ ծնելիության մակարդակն ավելացել է 245 080-ով։ Ընդ որում՝ 2022 թվականը դարձել է առաջին տարին՝ սկսած 2007 թվականից, երբ երկրում ավելացել է ծնելիությունը։

Այս տարի ԱՄՆ բնակչության տարեկան աճի տեմպը կազմել է 0,4 տոկոս, և սոցիոլոգները դա համարում են նորմալ վերադարձ՝ համեմատած 2020-2021 թվականների հետ, երբ համավարակի պատճառով բնակչության աճի տեմպը դանդաղել է մինչև 0,1 տոկոսով և դարձել ամենացածրը ԱՄՆ պատմության մեջ:

2022 թվականի տարածաշրջանի վիճակագրությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում բնակիչների թիվը նվազել է գրեթե 219 000-ով: Մեծ մասամբ դա տեղի է ունեցել Նյու Յորքի, Նյու Ջերսիի և Մասաչուսեթսի նահանգներից բնակիչների՝ երկրի այլ շրջաններ տեղափոխվելու պատճառով: Նյու Յորքն այժմ ունի 180 000 բնակիչ՝ ավելի քիչ, քան մեկ տարի առաջ։