4 ամսական երեխան տեղափոխվել է «Մուրացան» բժշկական կենտրոն

«Արաբկիր» բժշկական համալիրի վերակենդանացման ծառայության թիմը ռեանիմոբիլով «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխում ծանր վիճակում գտնվող արցախցի 4 ամսական երեխային: Այս մասին հայտնում է «Արաբկիր բժշկական համալիրի» ֆեյսբուքյան էջը:

«Երեխայի տեղափոխումը Արցախից Հայաստան հնարավոր է դարձել Հայաստանի և Արցախի առողջապահության նախարարությունների, Կարմիր խաչի, Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցի և «Արաբկիր» բժշկական համալիրի համագործակցության շնորհիվ: Հիշեցնենք, որ երեխան օրեր շարունակ ծանր վիճակում գտնվում էր «Արևիկ» մանկական հիվանդանոցում, նրա մոտ հայտնաբերվել էր լեշմանիոզ հիվանդություն:

Շնորհակալություն Հայաստան տեղափոխված փոքրիկի և այս պահին Արցախում երեխաների կյանքի փրկության համար պայքարող բոլոր նվիրյալներին»,- նշված է գրառման մեջ: