Ռուբեն Վարդանյանի՝ ադրբեջանական շանտաժին ենթարկվելը կնշանակի Արցախի վերջնական կապիտուլյացիա

Մի քանի դիտարկում՝ ազատ անկման ռեժիմի մասին

Եւ այսպես՝

Դիտարկում 1.

Հայ-ռուսական հարաբերությունները խորը ճգնաժամի մեջ են ու այդ ճգնաժամը երեկ՝ Լավրով-Բայրամով ասուլիսի ժամանակ հասավ իր պատմական ապոգեյին։

Դիտարկում 2.

Բոլոր նրանք, ովքեր քաղաքական օրգազմ են ապրում հայ-ռուսական հարաբերությունների էսքան ֆուլ վատթարացումից՝ կլասիկ իդիոտներ են՝ անմեղսունակության սոուսով։

Դիտարկում 3.

Արարատ Միրզոյանի Մոսկվա չգնալու դեմարշը կոպտագույն քաղաքական և դիվանագիտական սխալ էր, ինչը ուղիղ կերպով լեգիտիմացնելու է Հայաստանի հանդեպ Ադրբեջանի սպասվելիք ագրեսիան, (նոր պատերազմ չասեմ, որ դուխներդ չընկնի)։

Դիտարկում 4.

Արարատ Միրզոյանի «պադրաստկովի» դեմարշը ռուս-ադրբեջանական տանդեմին ֆանտաստիկ քարտ-բլանշ տվեց այսուհետ հայտարարելու, որ խաղաղության բանակցությունները տապալել է Հայաստանը։

Դիտարկում 5. Բայրամովի 55 րոպեանոց ելույթը սպառնալիքների թոփ կույտ էր Հայաստանի հասցեին՝ Ռուսաստանի առանձնահատուկ պոզայի ներքո, ինչին ՌԴ մայրաքաղաքում  հայկական կողմից արձագանքող չեղավ։

Դիտարկում 6. Բայրամովը հղում արեց ինչ-որ փաստաթղթի, որի մասին ո՛չ հայ քաղաքական և ո՛չ ժողովրդական լայն զանգվածները, այդ թվում՝ հպարտ քաղաքացիներն ու 3 միլիոն վարչապետերը տեղյակ չեն, և ըստ որի՝ Հայաստանը Ադրբեջանին պիտի վերադարձնի 4 անկլավային և 4 ոչ անկլավային գյուղեր։

Դիտարկում 7.

Առաջիկա օրերին Ադրբեջանը կբացի Արցախի բլոկադան, սակայն Արցախը հայաթափելու և «Արցախն առանց հայերի» օպերացիան շարունակվելու է։

Դիտարկում 9.

Ռուբեն Վարդանյանի՝ ադրբեջանական շանտաժին ենթարկվելը կնշանակի Արցախի վերջնական կապիտուլյացիա։

Դիտարկում 10.

Այն անկումը վակուումում, որին ոչինչ չի խանգարում՝ կոչվում է ազատ անկում։

Դիտարկում 11.

Այսքանից հետո՝ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից