ԱՄՆ-ն 60 մլն դոլարի օգնություն կհատկացնի Հայաստանին և ևս 2 մլն դոլար՝ Արցախին․ Ֆրենկ Փալոն

ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրենկ Փալոնը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ ԱՄՆ Կոնգրեսը վավերացրել է դաշնային ծախսերի մասին օրինագիծը, որի համաձայն՝ 60 մլն դոլարի օգնություն կհատկացվի Հայաստանին և ևս 2 մլն դոլար՝ Արցախին՝ ականազերծման աշխատանքների համար։

«Ուրախ եմ, որ դաշնային բյուջեն ներառում է աննախադեպ տնտեսական օգնություն Հայաստանին՝ 60 միլիոն դոլարի չափով, և 2 միլիոն դոլարի չափով օգնություն՝ Արցախում ականազերծման համար։ Դա կօգնի Հայաստանին ամրապնդել իր տնտեսական զարգացումը, էներգետիկ անկախությունը և օրենքի գերակայությունը»,-գրել է նա։