Սա՞ է ձեր հաջողությունը, ա՛յ լրտեսներ

Ուրեմն, ադրբեջանցիները հերիք չէ, որ շրջափակել են Արցախը, 12 օր շարունակ անօրինական փակել են Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը` մի բան էլ ցինիկաբար իրենք են բողոքում և մեղադրում հայերին:

Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որ Հայաստանի կողմից մարդու իրավունքների և միջազգային իրավունքի կոպիտ խախտման ապացույցները ներկայացվել են տարբեր միջազգային կառույցներին, այդ թվում՝ Արդարադատության միջազգային դատարանին, Եվրոպայի խորհրդին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին: Դուք կասեք «ցինիզմ», իսկ ես կասեմ, որ սրանք անում են ամեն ինչ, որպեսզի օգտվեն իրավիճակից: Որովհետև նման հաղորդագրություններ պետք է տարածեն Հայաստանի իշխանությունները:

ՄԵ՜Զ ԵՆ ՇՐՋԱՓԱԿԵԼ, ՈՉ ԹԵ ՄԵ՜ՆՔ ԵՆՔ ՇՐՋԱՓԱԿԵԼ:

Բայց դրա փոխարեն ՀՀ ձրիակեր նախագահը ՀՀ թուրքական շահերը սպասարկող վարչապետի հետ զարմանում է, թե ոնց են անում, որ հաջողություններ են գրանցում: Ի՞նչ հաջողություններ, այ անհայրենիքնե՜ր: Ո՞նց կարող է համ ադրբեջանն ուրախ լինի, համ դուք: Սա հերթական ապացույցն է, որ դուք հայերի թշնամիներն եք, դուք թուրք եք, ինչքան էլ չնեղվեք այդ բառից:

12 օր բլոկադա է, 12 օր 120.000 արցախցի դիմադրում են, ուտելիքի ու դեղերի պաշարներն ավարտվում են, իսկ սրանք ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ գրանցում:

Սա է՞ ձեր հաջողությունը, այ լրտեսնե՜ր։ 

Աննա Հովների ֆեյսբուքյան էջից