Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Մոսկվա

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան։ Այցի շրջանակում նախատեսված է նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հիշեցնենք, որ նախատեսված էր եռակողմ հանդիպում։ Բայց հայկական կողմը հրաժարվել է մասնակցել՝ Լաչինի միջանցքի իրավիճակի հետ կապված, որն արդեն 12 օր փակված է Ադրբեջանի կողմից։