Փակված է ոչ թե Լաչինի միջանցքը, այլ Լիսագորից հետո ձգվող ճանապարհը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է պատմաբան, վերլուծաբան Բագրատ Մովսեսյանը։  

Պատմաբանը պարզաբանեց, որ դեկտեմբերի 12-ից ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից փակված ճանապարհը ոչ թե Լաչինի միջանցքն է, այլ Լիսագոր-Ստեփանակերտ ճանապարհի մի հատվածը, որը 2020 թվականին արդեն ադրբեջանական շրջափակման տակ էր անցել։ Փոխարենը Հայաստանը ստանձնել էր կառուցելու այլընտրանքային ճանապարհ, որով պետք է կապ պահվեր Հայաստանի ու Արցախի միջև։

Ի՞նչ նպատակով են ադրբեջանցիները փակել այդ ճանապարհը։ Բագրատ Մովսեսյանն ասաց, որ նպատակը Դրմբոնի և Կաշենի հանքներն են, որոնք Ադրբեջանը դեռ պատերազմի ժամանակ վաճառել էր հանք շահագործող բրիտանական ընկերությանը։ Մինչդեռ հանքերը գտնվում են Արցախի ինքնավար տարածքում, իսկ Մեծ Բրիտանիան չի ընդունում Արցախի սուվերենությունը, հետևաբար Ադրբեջանի հետ նման արկածախնդրության է գնացել՝ վստահ լինելով, որ գործարքը հաջողությամբ կավարտվի։ Նա նաև ներկայացրեց, թե ում շահերն են բախվում, և որ տերություններն են պայքարում հանքերի համար։

Մանրամասները՝ տեսանյութում