Միակ բանը, որ կարող ենք անել, ռուս խաղաղապահին աջակցություն հայտնելն է. Հայկ Մամիջանյան (տեսանյութ)

Ես՝ առանց հաշվի առնելու այս կամ այն քաղաքական գործընթացներում իմ ներգրավվածությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ և ակնկալում եմ, որ իմ շահերը պաշտպանելու է բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավոր, ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանը։

Նրա խոսով՝ ՀՀ իշխանությունը պարտավոր է իր ռազմավարական դաշնակցի և գործընկերների հետ վարել այնպիսի բանակցային գործընթացներ, որոնք փոխադարձ դժգոհությունների և պահանջների առիթ չեն հանդիսանա։ «Դրա անհրաժեշտությունը չպետք է առաջանա»,-ասաց Մամիջանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում