Նախիջևանի ԻՀ Գերագույն Մեջլիսի ղեկավար Վասիֆ Թալիբովը հրաժարական է տվել

Նախիջևանի Ինքնավար հանրապետության Գերագույն Մեջլիսի ղեկավար Վասիֆ Թալիբովը հրաժարական է տվել։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ նշելով․

«Ես դեռ նոյեմբերի 23-ի իմ գրառման մեջ կանխատեսել էի Թալիբովի մոտալուտ հրաժարականը։ Նա այս պաշտոնին էր 1995 թ.-ից և հայտնի էր «Նախիջևանի խան» մականվամբ։ Թալիբովի հրաժարականի հիմքում բազմաթիվ պատճառներ են ընկած, բայց իմ կարծիքով` շատ հավանական է, որ առաջիկայում կարող է դրվել Նախիջևանի ինքնավար հանրապետության «ինքնավար»  կարգավիճակի վերացման հարցն առհասարակ, ինչը կապված է նաև Արցախի խնդրի հետ։ Բայց նման բան Ալիևը կարող է անել միայն սահմանադրություն փոխելով և հանրաքվե անցկացնելով»։