Արևմուտքի թիրախում Իրանն է. Մուրի աննախադեպ այցը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Իրականում» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Այվազյանն է։

Աննախադեպ այց է տեղի ունեցել․ Հայաստան է ժամանել Մեծ Բրիտանիայի արտաքին ռազմական հետախուզության՝ ՄԻ6-ի տնօրեն Ռիչարդ Մուրը։

Դեռևս 2018 թ․ հոկտեմբերին Նիկոլ Փաշինյանի հետ Երևանում հանդիպեց ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնը, որը Փաշինյանին առաջարկել էր ԱՄՆ ծրագիրը, տարածաշրջանում  երկարատև խաղաղություն հաստատելու, կոմունիկացիաների բացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Արդյո՞ք այդ ծրագրի ավարտական փուլի իրականացման համար Ռիչարդ Մուրը չի հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։ Որքա՞ն է հավանականությունը, որ Իրանը չի ենթարկվի ռազմական ագրեսիայի Ադրբեջանի, Թուրքիայի կողմից։

Մանրամասները՝ տեսանյութում