Ինչից՞եք խաբար, Թուրքիային էլ տվեց անցավ Նիկոլի երկիրը

Էսօր կարդացի նիկոլական մի նախարարի հերթական սյուրեալիստական մտքի թռիչքը:

Մեր մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն հասնելու է 6600-6800 դոլարի. հավասարվում ենք Ալբանիային, անցնելու ենք Թուրքիայից. ասում է այդ «մեծն» ռեֆորմատորը: Ասում է «մենք առաջ ենք անցնելու Իրանից», զգում եք չէ՞ ինչ կարգի բոցեր ա անում, բայց լրիվ լուրջ:

Բայց դե մարդը մի բան գիտի երևի, որ ասում ա կարող  ավանդույթի համաձայն՝ բանանի կուրսով են հաշվել ՀՆԱ-ի աճը: 

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից