Նիկոլին բերեցին իշխանության՝ Ղարաբաղը տալու համար․ Գալուստ Սահակյան (տեսանյութ)

Երկու տարի առաջ՝ 2020 թվականի դեկտեմբերի 8-ին LIVEnews.am-ը «Դիտակետ» հաղորդման շրջանակում հարցազրույց է ունեցել ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ ԱԺ նախկին նախագահ, երջանկահիշատակ Գալուստ Սահակյանի հետ։ Չնայած շատ քիչ էր անցել 2020 թվականի խայտառակ պարտությունից և կապիտուլյացիոն պայմանագրից, սակայն անգամ այս պարագայում Գալուստ Սահակյանը չէր կորցնում իր լավատեսությունը, որ այս դժվարությունները հայրենասեր իշխանություն ունենալու դեպքում կարելի է հաղթահարել։

«Այս անձը եկել է Ղարաբաղը տալու, եկավ և տվեց Ղարաբաղը, այն Ղարաբաղը, որը հստակ իր ռազմական դիրքորոշումներն ուներ, ես կարծում եմ, որ եթե իշխանությունն այս ճանապարհով չգնար, նախ պատերազմ չէր լինի, նույնիսկ եթե լիներ՝ կարճատև ու հաղթական կլիներ»,-ասել էր Գալուստ Սահակյանը։ Առաջարկում ենք դիտել տեսանյութը։