Բերձորի միջանցքի փակումը Փաշինյան-Ալիև համագործակցության դրսևորո՞ւմ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Համախմբում» նախաձեռնության անդամ, միջազգայնագետ, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը։

Անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Բերձորի միջանցքի փակմանը՝ միջազգայնագետը շեշտեց․«Այն գործողությունը, ինչ-որ ներկայումս Ադրբեջանն իրականացնում է Արցախում, միջազգային հանրությունը գնահատում է որպես ցեղասպանություն, ցեղասպանության ակտ, որովհետև «Ցեղասպանության պատժի և կանխարգելման կոնվենցիան» հստակ սահմանում է՝ այն գործողությունը, որն ուղղված է որևէ էթնիկ համայնքի համար անընդունելի, անտանելի պայմանների ստեղծման, որոնք կարող են հանգեցնել աշխարհագրական բնակության վայրի լքելուն, (իսկ դա բնականաբար այդ նպատակն ունի) էթնիկ զտման քաղաքականություն է, և պետք է առնվազն ՀՀ իշխանությունների կողմից` նորմալ իշխանությունների պարագայում, միջազգային ջանքեր գործադրվեին դրա գնահատականը տալու համար»։

Մանրամասները՝ տեսանյութում