Խստիվ դատապարտում եմ ՀՀ դե-ֆակտո իշխանությունների մեղքը երևակայական միջազգային հանրության վրա գցելը

Միջազգային հանրություն կոչվածը ոչ մեկի առաջ պատասխանատվություն չունի։ Լավագույն դեպքում՝ պետականազուրկ ժողովուրդների։ Պետություն ունեցող ժողովուրդների ճակատագրի համար պատասխանատու են իրենց պետությունները։ Հայաստանի հետ կատարվողի պատասխանատվությունը միջազգային հանրության վրա գցելը Հայաստանի պետականազրկման ու հայ ժողովրդի միլլաթացման դրսևորում է՝ անկախ նրանից՝ գիտակցվա՞ծ է արվում, թե ոչ։

Խստիվ դատապարտում եմ ՀՀ դե-ֆակտո իշխանությունների վրայից մեղքը վերցնելն ու երևակայական միջազգային հանրության վրա գցելը։

Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից