Իշխանությունները միշտ իրենց պարտականությունները դնում են Ռուսաստանի Դաշնության վրա. Արծվիկ Մինասյան

Հայաստանի իշխանությունները միշտ իրենց պարտականությունները դնում են Ռուսաստանի Դաշնության վրա։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում դեկտեմբերի 20-ին ասել է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի քարտուղար, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը։

Նրա խոսքով՝ հենց ներկա իշխանությունն է ապահովել Քաշաթաղի և Լաչինի ճանապարհի հանձնումը։ «Հենց ձեր իշխանությունն է հանձն առել լինել Արցախի անվտանգության երաշխավորը։ Հիմա դուք եկել եք այստեղ և նոտացիաներ եք կարդում, թե, իբր, գնացեք և պահանջեք ռուսներից։ Ռուսներից էլ կպահանջենք, բայց դուք առաջինն եք, որ պետք է պատասխանատվություն կրեք այս ամենի համար։ Չէ՞ որ Հայաստանի կառավարությունն է երկիրը հասցրել այս վիճակին»,- ասել է Մինասյանը։