Մեղրամիսն ավարտվել է, մենք չենք վախենում և անելու ենք մեր գործը․ Ռուբեն Վարդանյան (տեսանյութ)

Ես տեսնում եմ, որ տարբեր մարդկանց շահերին եմ կպել, որովհետև այդքան ֆեյք և կեղտ է լցվում ու պարզ երևում է, որ ինչպես ռուսներն են ասում մեղրամիսը ավարտվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի լայվում նշել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Մարդիկ հասկանալով, թե ինչ ենք մենք փոխում և ոնց ենք փոխում, դժգոհությունները տարբեր ձևերով օգտագործում են իրենց քաղաքական ու տնտեսական կապերով փորձում են մեզ վարկաբեկել: Մենք չենք վախենում, հանգիստ գնալու ենք առաջ և անելու ենք մեր գործը:

Գիտեմ, որ կան մարդիկ, որ դժգոհ են, որ այդքան կտրուկ չենք գնում, իրենք մտածում են, որ կարող են պաշտոնի հասնել: Մենք պետք է մտածենք գործ անելու մասին և եթե ես վերցրել եմ պատասխանատվություն որպես պետնախարար, և եթե տեսնեմ, որ թիմը կարող է գործ անել, դա իմ պատասխանատվությունն է»,-ասաց նա: