Արցախում առկա են սննդային հաճարի բավարար քանակությամբ պաշարներ. տեղեկատվական շտաբ

Ի գիտություն  Արցախի Հանրապետությունում  սննդամթերքի առևտրով զբաղվող ձեռնարկությունների՝ ԱՀ ԳԳԱ հիմնադրամը տեղեկացնում է , որ հիմնադրամի պահեստներում առկա  են   սննդային հաճարի  բավարար քանակությամբ պաշարներ , որը հիմնադրամը պատրաստ է տրամադրել  սննդամթերքի առևտրով  զբաղվող ձեռնարկություններին՝ լրացնելու ստեղծված իրավիճակով պայմանավորված վաճառքի ենթակա և բնակչության կողմից սպառվող  հաճարի պակասը:

Տնտեսվարողները  հաճարը կարող են ձեռք բերել կիլոգրամը 393 դրամով:Ցանկացողները կարող են դիմել  ԱՀ ԳԳԱ հիմնադրամ՝ իրենց հետ ունենալով ձեռնարկության տնօրենի  անձնագրի պատճենը և  ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերը:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (097) 15 15 55 հեռախոսահամարով։

 

ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ