«Վերելք»․ Կա՞ արդյոք Ելքի ծրագիր (տեսանյութ)

Շատ-շատերը արդեն տեսնում են, որ մեր ժողովուրդն առողջական լուրջ խնդիրներ ունի, և անհանգիստ մարդիկ մոլորության մեջ են, չիմանալով ո՞ւմ դիմել քաղաքական խորհրդի հարցով, ո՞ւմ հետևել։

Առանց սխալվելու մեծ ռիսկի կարելի է պնդել, որ 2018 թվականի ապրիլի 23-ի դրությամբ չի եղել որևէ կուսակցություն, որը քաղաքական ուսումնասիրություն էր հրապարակել, որում նկարագրված էր ժողովրդի մակարդակի ներկա տխուր վիճակը, ներկայացված էին այդ վիճակի առաջացման խորքային պատճառները և սահմռկելի այդ վիճակն ապաքինելու, բուժելու քայլերի համակարգ:
Արծրուն Պեպանյանը վստահեցնում է, որ այնուամենայնիվ եղել է վերոբերյալ պահանջները բավարարող նախաձեռնություն, որը տեսել է մեր իրականությունը, ճանաչել այն ու վերափոխման ծրագիր ներկայացրել։
Ի՞նչ կերպ է այդ նախաձեռնությունը բացատրում մեր ժողովրդի ներկա վիճակը և ելքի, ապաքինման ի՞նչ քայլեր է առաջարկում։

Մանրամասները՝ տեսանյութում

Հաղորդման ժամանակ հնչած տեսակետներին կարող եք արձագանքել այստեղ՝ https://www.facebook.com/groups/738623576474779