Ձեզ թվում է՝ Լաչինի միջանցքի ճգնաժամն անլուծելի՞ է

Ձեզ թվում է՝ Լաչինի միջանցքի ճգնաժամն անլուծելի է։ Լինելով կարգին հայ՝ դուք խեղդվում եք մեղքի և ամոթի, անզորության և անելանելության զգացումից, խորը դեպրեսիայի մեջ եք և/կամ սկսում եք ատել բոլորին։

Բայց եկեք այսպիսի մի սցենար քննարկենք…

Ենթադրենք, Ջերմուկից, Կապանից, Գորիսից ու Սիսիանից, Վարդենիսի գյուղերից մի գիշերում տարհանվում են կանայք և երեխաները ու վաղ առավոտյան ՀՀ ԶՈւ-ն ռազմական գործողություններ է սկսում ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։

Օրինակ՝ Իշխանասարի ու Ջերմուկի կողմերում։

Ավիացիայի և հրետանու կիրառմամբ։

Քանի որ ադրբեջանական կողմից այդ դիրքերի մատակարարումը դեռևս բավականին խախուտ է (նամանավանդ ձմեռով), ապա ադրբեջանցիներն այլ տարբերակ չունեն, քան նահանջելը։ Կամ էլ հերոսաբար զոհվելը նույնիսկ առանց գեթ մեկ հայկական զինվոր տեսնելու։

Հնարավոր է, որ նույնիսկ գործողությունը չսկսված նահանջեն, որովհետև ռուսները, որոնց հիմա նոր եռացող ճակատ հեչ պետք չէ, փորձելու են միանգամից «հրդեհը հանգցնել», հասկանալով, որ Թուրքիան էլ է խառնվելու, իսկ դրա հետևանքները կարող են շատ անկանխատեսելի լինել։ Իրանական գործոնն էլ մյուս կողմից։

Հրդեհը հանգցնելու ամենաարագ տարբերակը ճանապարհը բացելն է և այդ գրողի տարած միջանցքը ի վերջո 5կմ լայնության հասցնելը։ Ինչը ռուսները ստիպելու են Ադրբեջանին անել, այլապես ոչ ոք չի կարող կանխատեսել, թե վերջն ինչ է լինելու։

* * *

Գրածս ֆանտաստիկայի ժանրից է թվում, որովհետև մեզ 2+ տարի սովորեցնում են, որ մենք այլևս ոչ մի բանի ունակ չենք։ Որովհետև մեզ համոզում են, որ մենք կռվել չենք կարող ու դաշնակիցներ ընդհանրապես չունենք։

Իհարկե, նկարագրած սցենարը թույլ տեղեր ունի, բայց դրանք բոլորը շտկելի կլինեին, եթե պլանավորողն ու իրագործողը ՀՀ շահերից գործեր։

Իրականում ավելի նուրբ ու քիչ ռիսկային տարբերակներ էլ կան։ Ավելի ճիշտ՝ տարբերակներ կան, ԵԹԵ ունենայինք ՀՀ իսկական վարչապետ, այլ ոչ թե ալիևյան կամակատար, որի ուսերին ՀՀ վարչապետի մորթի է գցած։ Մենք նույնիսկ դիվանագիտական տարբերակներ ունենք հայերին առնվազն Հադրութ և մերձակա գյուղեր վերադարձնելու։

ԿԱՐԵՎՈՐԸ… Հարգելի, սիրելի և շատ հայրենասեր քույրեր ու եղբայրներ ջան, թարգ տվեք ինքնախարազանմանը։ Այո, բոլորս էլ սխալներ անում ենք, մեղքեր ունենք, դրանք պետք է վերլուծել, սովորել և այլն, և այլն։

Բայց…

Ադրբեջանցիների փակած ճանապարհի հարցը չունի լուծում անհատական նախաձեռնությունների, անհատների հերոսության կամ հանճարի հարթությունում։

Խնդիրը ձեր / իմ մեջ չէ, թեպետ մեզ անընդհատ համոզում են, որ այս աղետի գլխավոր մեղավորը հեչ, իսկ մենք՝ մեջ։

Մեզ փորձում են համոզել, որ բահ ու քլունգ առնելով, կամ շաբաթ կիրակի օրերը հրացանով լուսանկարվելով կարելի է լուծել այն խնդիրները, որոնք պետությունը պիտի էքկավատորներով, բուլդոզերներով և ռազմակրթական համակարգով լուծեր։

Մի պարզ բան հիշե՛ք. անհատական պատասխանատվությամբ համակարգային ձախողումը չի փոխարինվում («Personal responsibility is not a replacement for systemic failure»)։

* * *

Ազգային որևէ խնդիր, գոյաբանական որևէ խնդիր, այսօր չի լուծվելու, որովհետև Երևանում կառավարության շենքում թառած է օկուպացիոն վարչակարգը, որի գլխավոր նպատակը հակառակը՝ այդ խնդիրները խորացնելն է, դրանք անլուծելի դարձնելը և նորանոր խնդիրներ գեներացնելը։

Եթե մեր անհատական ու կոլեկտիվ բոլոր ջանքերը չուղղենք Հայաստանի ազատագրմանը նիկոլավիրուսից, ապա  կորցնելու ենք և՛ Արցախը, և՛ Հայաստանի մնացած մասը։ Զուտ ժամանակի հարց է։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից