Կլիչկոն հաստատել է, որ Կիևում պայթյուններ են որոտացել

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հաստատել է քաղաքի Շևչենկոյի և Սոլոմենսկի շրջաններում տեղի ունեցած պայթյունները։ Այս մասին նա գրել է իր «Թելեգրամ» ալիքում։

«Մի քանի պայթյուններ են որոտացել մայրաքաղաքի Սոլոմենսկի և Շևչենկոյի շրջաններում։ Բոլոր ծառայությունները տեղերում աշխատում են»,- նշվել է հաղորդագրությունում։

Քաղաքապետը մանրամասներ չի նշել՝ խոստանալով ավելի ուշ ավելի շատ տեղեկություններ հաղորդել։

Մինչ այդ Կիևի քաղաքային ռազմական աշխատակազմը և մարզի ռազմական աշխատակազմի ղեկավար Ալեքսեյ Կուլեբան տեղեկացրել էին պայթյունների մասին Ուկրաինայի մայրաքաղաքում և մարզում։ Կուլեբայի խոսքով՝ Կիևի մարզը ենթարկվել է դրոնների գրոհի։ Քաղաքի ռազմական աշխատակազմի տվյալներով՝ Կիևի օդում խփվել է ինը դրոն։