Ամո՛թ այն երկրների ղեկավարներին, որ միջազգային հանցագործ Ալիևի ձեռքն են սեղմում. Արտակ Բեգլարյան

Մինչ Ալիևի ռեժիմը Արցախի 120 հազար մարդու լիակատար շրջափակման մեջ է պահում որպես պատանդ և նրանց զրկել է գազամատակարարումից, Վրաստանը, Ռումինիան և Հունգարիան Ադրբեջանի հետ դեկտեմբերի 17-ին համաձայնագիր են ստորագրել՝ ադրբեջանական էլեկտրաէներգիայի մատակարարման մասին: Այս մասին գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը.

«Ստորագրմանը ներկա է եղել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և այնտեղ ողջունել Ալիևին։
Ամո՛թ այդ երկրների ղեկավարներին՝ միջազգային հանցագործի ձեռքը սեղմելու ու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունն ընդդեմ Արցախի ֆինանսավորելու համար»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ, քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, որոնք ներկայացել են իբր բնապահպաններ, դեկտեմբերի 12-ի առավոտյան փակել են ՍտեփանակերտԳորիս ավտոճանապարհը։ Նրանք տարածքում՝ հենց ԳորիսՍտեփանակերտ ճանապարհին, վրաններ են տեղադրել։

Նշենք նաև, որ դեկտեմբերի 13-ին երեկոյան ժամերին Ադրբեջանը դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը։ Եղանակային նման պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է Արցախի խաղաղ բնակիչների դեմ: