Մենք պետք է ցույց տանք աշխարհին, որ ճանապարհի փակ լինելու հետևանքով ճակատագրեր են խեղվում, մարդու իրավունքները հիմնարար են ոտնահարված․ Արման Թաթոյան
Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Ադրբեջանի իշխանությունն ամեն ինչ անում է, որ նոր ագրեսիայի հիմքեր ստեղծի Արցախի ու Հայաստանի նկատմամբ՝ բացահայտ ստելով, կեղծելով փաստերը: Այս մասին երեկ ասել եմ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելու դեմ ակցիայի ժամանակ:
Մենք պետք է ցույց տանք աշխարհին, որ ճանապարհի փակ լինելու հետևանքով ճակատագրեր են խեղվում, մարդու իրավունքները հիմնարար են ոտնահարված: Այս ամենն անում է իր հանցավոր քաղաքական նպատակների համար: Միջազգային հանրությունը պետք է հասցեական ու գործուն քայլերով ապացուցի, որ տարիներով իր իսկ մշակած սկզբունքները, քայլերը հենց իրենք չեն դավաճանում տնտեսական կամ քաղաքական շահերի համար»: