Ուկրաինական հակամարտությունը կարող է երկար ձգվել. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ Ռուսաստանը պատրաստվում է Ուկրաինայում երկարատև հատուկ գործողության։

«Մենք չպետք է թերագնահատենք Ռուսաստանին: Նա ծրագրում է երկար հակամարտություն: Մենք տեսնում ենք, որ նրանք ավելի շատ ուժեր են կենտրոնացնում, որ փորձում են ավելի շատ զենք ու զինամթերք ձեռք բերել»,- ասել է նա France 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Ստոլտենբերգը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի բանակցություններով։ Միևնույն ժամանակ նա նշել է Կիևի ռեժիմին ռազմական օգնություն ուղարկելու անհրաժեշտությունը, ինչը, նրա կարծիքով, Մոսկվային կստիպի հասկանալ, որ Ուկրաինայում չի կարող ռազմական հաղթանակի հասնել։